Ցզյու Վենցզյունը` ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի հաղթող
SportԽանտի-Մանսիյսկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի Խանտի-Մանսիյսկի փուլը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Գրան պրիի 5-րդ փուլին մասնակցեցին Ցզյու Վենցզյունը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Հարիկա Դրոնավալին, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան, Նինո Բացիաշվիլին, Լելա Ջավախաշվիլին, Էլմիրա Սկրիպչենկոն, Օլգա Գիրյան, Նատալյա Ժուկովան, Սարասադատ Խադեմալշարեհը և Բելա Խոտենաշվիլին:
Այս փուլից առաջ Գրան պրիի աղյուսակը գլխավորում էր 335 միավոր վաստակած Համփի Կոներուն, ով չէր մասնակցում Խանտի-Մանսիյսկի փուլին, սակայն այս փուլի 4 մասնակից` Ցզյու Վենցզյունը, Վալենտինա Գունինան, Ալեքսանդրա Կոստենյուկը և Հարիկա Դրոնավալին պահպանում էին ընդհանուր հաղթանակի հնարավորություններ:
Արդյունքում՝ 11 հնարավորից վաստակելով 7.5 միավոր` Ցզյու Վենցզյունը դարձավ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի Խանտի-Մանսիյսկի փուլի հաղթող և վաստակեց 160 միավոր ու շրջանցեց Կոներուին:
Խանտի-Մանսիյսկում երկրորդը դարձավ Նինո Բացիաշվիլին, իսկ Վալենտինա Գունինան եզրափակեց լավագույն եռյակը: