Գարեջուր, լողավազան, բիկինի. Ռիհանան «զվարճանում» է Բարբադոսում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռիհանան հայրենի Բարբադոսում է, ուր ժամանել է նաեւ բրիտանական արքայազն Հարրին: Նա Բարբադոս է եկել Կարիբյան կղզիներում շրջայցի շրջանակում: Իսկ Ռիհանան հայրենի կղզի է եկել Նյու Յորքից:

Երեկ Ռիհանան եւ արքայազն Հարրին Բարբադոսում միասին մասնակցել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված միջոցառմանը:
Արքայազն ու երգչուհին ՄԻԱՎ-ի թեստ են հանձնել եւ հանդիպել կամավորների հետ:
Դրանից անմիջապես հետո Ռիհանան ընկերուհու տուն է գնացել՝ իրեն թույլ տալով լիարժեք հանգստանալ:

Հայտնի երգչուհին լողավազան է ցատկել եւ տեսախցիկի առջեւ գարեջուրը ձեռքին զվարճացել:
28-ամյա երգչուհին ակնհայտորեն բարձր տրամադրություն է ունեցել: