Դինքի սպանության գործով կասկածյալը գիրք է գրել
SocietyՍտամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը գիրք է հրատարակել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական T24-ը, գիրքն ունի «Հրանտ Դինքի սպանության կուլիսները և Ամերիկայի ենիչերիները» ; խորագիրը:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Թունջելը ասել է, թե գրքում ներկայացված է Դինքի սպանության գործի մութ դրվագները: Նա նշել է, որ ցանկանում է դատական գործի ավարտից հետո հանդիպել Դինքի ընտանիքի անդամների հետ: