«Ուրարտու»-ն դադարեցնում է ելույթները
SportԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով: «Ուրարտու»-ն ի վիճակի չէ շարունակել ելույթները ֆինանսական ծանր վիճակի պատճառով:
Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում հայկական ակումբը ոչ մի հաղթանակ չի տոնել: