Հայաստանի 18 ձեռնարկություններ կստանան ֆինանսավորում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով
EconomicsՀայաստանում այս տարի ընտրվել են 18 ձեռնարկություններ, որոնք ֆինասական օժանդակություն կստանան Եվրամիության պատվիրակության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ այս ֆինանսավորումը կիրակ անացվի «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 3,3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով:
«Այդ ձեռնարկությունները բավականին բազմազան են: Այնտեղ կան գինիների, մեղրի, չորամրգերի, ինչպես նաև օրգանական ձիթապտղի յուղի արտադրության ձեռնարկություններ»,-ասաց Հարությունյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը հայտնեց, որ այժմ երկրորդ փուլի արդյունքներով ամփոփվում են շուրջ 190 համապատասխան դիմումներ, որոնցից կընտրվեն 40 փոքր տնտեսություններ. «Այդ ձեռնարկությունները նույնպես կստանան ֆինասական օժանդակություն, որի նպատակը կլինի նույնը՝ զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը»:
Գյուղատնտեսության նախարարությունը այս ծրագրի շրջանակում նպատակ ունի բարելավելու նաև օրենսդրությունը: «Որոշ չարաշահումներ այսօր մենք, այնուամենայնիվ, շուկայում տեսնում ենք: Կան կազմակերպություններ, որոնք սերտիֆիկացված չեն և օգտագործում են «բիո», «էկո», «օրգանիկ» մակնշումները: Այդ պատճառով այժմ աշխատում ենք նոր օրենսդրության վրա, և ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջին հանդիպումը կլինի դեկտեմբերի 5-ին և մինչև հաջորդ տարի մայիսը նպա տակ ենք դրել օրենսդրությունը բարելավել և փաթեթը ներկայացնել կառավարություն»,- նշեց նախարարը: