Կոնտե. Ցավում եմ, որ Դե Բրույնեն այժմ հանդես է գալիս Մանչեսթեր Սիթիում
Sport«Իհարկե, ցավալի է, որ Դե Բրույնեն այժմ հանդես է գալիս մրցակցի կազմում: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Ցանկանում եմ նրան հրաշալի ապագա, միայն թե մեր հետ խաղից հետո»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն ժամանակին հանդես էր գալիս «ազնվականների» կազմում:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 16:30-ին: