Վլադիմիր Հակոբյանը դարձել է Դուբայի արագ շախմատի մրցաշարի հաղթող
SportՇախմատային օլիմպիադայի չեմպիոն, շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը դարձել է Դուբայի արագ շախմատի մրցաշարի հաղթող:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր Վլադիմիր Հակոբյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր ուներ նաև երկրորդ տեղը գրաված Վիկտոր Մոսկալենկոն, սակայն, վերջինս լրացուցիչ միավորներով զիջեց Հակոբյանին:
ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարին մասնակցում էր 25 երկրի 180 շախմատիստ: