ՀԲԸՄ-ն հիմնադրումից 110 տարի անց հավատարիմ է հիմնադիրների տեսլականին
CultureՀայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադրման 110 ամյակին վիրված հոբելյանական համերգը կայացավ դեկտեմբերի 2-ին: Արմենպրեսի հաղորդմամբ` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «ՀՈԳԻՍ» երաժշտական պարային ներկայացմանը ներկա են գտնվել նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Համերգն անցկացվել է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր: