Դրամատիկ ոչ-ոքի Էլ Կլասիկոյում
SportԻսպանական Լա լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռեալին»: Սա միջազգային ֆուտբոլի կարևորագույն իրադարձություններից մեկն էր:
53-րդ րոպեին Լուիս Սուարեսը տուգանայինից Նեյմարի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Պատասխան գոլը խփվեց վերջին րոպեին. դարձյալ հայտնվեց Ռամոսը և տուգանայինի փոխանցումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկեց Տեր Շտեգենի դարպասը:
Հանդիպումը հիմնականում անցավ «Բարսելոնայի» տարածքային առավելությամբ: «Արքայական» ակումբի հակագրոհները մերթընդմերթ բավականին լուրջ էին ստացվում:
Ամեն դեպքում, հանդիպման դիտարժանությունը մեծ չէր. կար համառ պայքար և լարվածություն: Պահեր նույնպես կային. թե Ռոնալդուն, թե Մեսսին գոլ խփելու հնարավորություններ ունեին:
Երկրոդ խաղակեսը համեմատաբար ավելի դիտարժան էր: Հանդիպման վերջնամասում «Ռեալը» մեծացրել էր ճնշումը և 2-3 իրական պահեր ունեցավ: 90-րդ րոպեին ձախ եզրից Մոդրիչի փոխանցումից հետո Ռամոսը դիպուկ հարվածեց:
Խաղի ընթացքում «Ռեալը» 13 հարված է կատարել, «Բարսելոնան»՝ 9: Երկու թիմերը 3-ական դեղին քարտ են ստացել:
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև մնում է 6 միավորի տարբերությունը: «Ռեալը» 34 միավոր ունի, «Բարսելոնան»՝ 28: