Վրաերթ Եղվարդի խճուղում. տուժածի վիճակը ծանր է
SocietyԱրտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 3-ին՝ ժամը 21.22-ին, ահազանգ է ստացվել, որ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Եղվարդի խճուղում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DS 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Ն. Վ.) վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Ա. Մ.-ին:
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: