Այսօր սահմանամերձ Չինարի գյուղում տեղի է ունեցել Կարեն Պետրոսյանի հուղարկավորությունը: Այդ մասին ORER.am -ի հետ զրույցում ասաց գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր օգոստոսի 7-ին: Հայ գերուն ադրբեջանցիները խոշտանգումների ենթարկելով սպանել էին հենց հաջորդ օրը: Նրա մարմինը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին էին հանձնել հոկտեմբերի 10-ին: