Մանչեսթեր Յունայթեդը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Էվերթոնը» «Գուդիսոն Փարկում» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Առաջին խաղակեսն ընթացավ «կարմիր սատանաների» մեծ առավելությամբ: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը հիմնականում տիրում էր գնդակին և գրոհներ կազմակերպում
Խաղի հաշիվը բացվեց 43-րդ րոպեին: Հյուրերի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հարվածից հետո գնդակը հայտնվեց «Էվերթոնի» դարպասում:
Երկրորդ խաղակեսն ընթացավ հավասար պայքարում: «Էվերթոնը» ամեն կերպ փորձում էր հավասարեցնել հաշիվը. 85-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ մտած Մարուան Ֆելաինիի խախտման շնորհիվ տանտերերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Լեյթոն Բեյնսը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով զբաղեցրեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:
«Էվերթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1
Գոլերը՝ Բեյնս (86, 11 մետրանոց) - Իբրահիմովիչ (43)