Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները կվերսկսվեն օրվա երկրորդ կեսին
SocietyՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, նախատեսվում է վերսկսել դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: