Տղան այդ ընտանիքի միակ զավակն էր ու այդպիսով ցույց տրվեց, որ հայի ընտանիքը կշարունակի սերունդներ տալ. ռեժիսորը` Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու երաժիշտ Գեւորգ Այվազյանը օրերս ներկայացրին «Հին ճանապարհով» տեսահոլովակը, որը համալրեց հայկական այն տեսահոլովակների շարքը, որոնք նվիրված են Արցախյան պատերազմին:
Տեսահոլովակի ռիժիսորը Արամայիս Հայրապետյանն է, ով Life.panorama.am-ին պատմեց աշխատանքի հետ կապված փոքրիկ մանրամասներ: Խոսելով թեմայի կարեւորության ու հատուկ պահանջվող նրբության մասին, Արամայիսը նշեց.
«Իհարկե, թեման շատ կարեւոր է, սակայն որպես ռեժիսոր, յուրաքանչյուր աշխատանքի մոտենում եմ մաքսիմալ պրոֆեսոնալ, փորձում եմ ամեն աշխատանքիս նուրբ մոտենալ: Ինձ համար ամենակարեւորը դրամտուրգիան է, ոպեսզի մինչեւ վերջ տեսահոլովակի սյուժետային գիծը ճիշտ պահվի»:
Անդրադառնալով տեսահոովակի սյուժետային գաղափարին` Արամայիս Հայրապետյանը նկատեց.
«Իրականում, սցենարային մտքերը Լիլիթինն ու Արամինն էին, բայց քանի որ ես եմ տեսահոլովակի ռեժիսորը, ես եմ տվել ռեժիսորական մոտեցումները, նրբացրել սյուժետային գծերը: Այսինքն` որպես ռեժիսոր փոփոխման եմ ենթարկել նախօրոք ինձ տրամադրված սյուժեն ու մոտեցրել եմ իմ պատկերացումներին»:
Եթե պատերազմի մասին պատմող հայկական շատ տեսահոլովակներ ու ֆիլմեր տխուր ավարտ են ունենում, ապա այս տեսահոլովակում բարի ավարտ է տեղի ունենում եւ տարիներով գերի մնացած զինվորը վերադառնում է տուն:
«Քանի որ մեզ մոտ շատ է տխրությունը, ես փորձեցի տեսահոլովակն այնպես նկարահնել, որպեսզի ցույց տամ մեր իրականության նաեւ դրական կողմերը, որոնք իսկապես եղել են: Փորձեցինք հենց դրական կողմը ներկայացնել ու ցույց տալ, որ ընտանիքի ջերմությունը տարիներ անց կարող է պահպանվել, բացի այս տղան այդ ընտանիքի միակ զավակն էր ու այդպիսով ցույց տրվեց, որ հայի ընտանիքը կշարունակի սերունդներ տալ»,- ավարտեց ռեժիսորը: