Հայ ծանրորդներն Իսրայելում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
SportԻսրայելի Էլիատ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Արմենպրեսի հաղորդմամբ ՝ մրցումային առաջին օրը հայ մարզիկներից պայքարի մեջ մտավ 62 կգ քաշային Դավիթ Գասպարյանը, ով պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ, իսկ հրում վարժությունում՝ 135 կգ և երկամարտի 245 կգ արդյունքում ընդհանուր հաշվարկում գրավեց 10-րդ տեղը:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը կներկայացնեն, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ:
Մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը: Աղջիկների պայքարում իրենց ուժերը կչափեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը:
23 տարեկանների պայքարում մրցասպարեզ դուրս կգան՝ 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը: Աղջիկներից մրցաշարին կմասնակցի 58 կգ Իզաբելա Յայլյանը:
Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էլիաթ քաղաքում դեկտեմբերի 2-10-ը: