Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
SocietyՍտեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: