Կարեն Կարապետյանը վստահ է, որ թիմի անդամները պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման համար
SocietyՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմը ընտրելուց վերցրել է մարդկանց, ում բարոյական կերպարին վստահ է և համոզված է, որ պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու իրենց բիզնեսը լոբբինգ անելու համար:
Նման հայտարարությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Աչքը կշտանալու հատկությունը փողի քանակից ու դրամապանակի հաստությունից չէ: Գիտեմ բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ առումով բավականին կուշտ են, եթե այսպես չլինի, ապա ես առաջինը հենց կնախատեմ և դրա դիմացը կառնեմ:
Իրականում մենք բարեփոխումներ անելու ժամանակ խնդիր ենք ունենալու` ինչպես ենք պետական համակարգը փոխելու, որպեսզի մոտիվացնենք և լավ մասնագետների ներգրավենք, որպեսզի իրենց համար հետաքրքիր լինի թե՛ պրոֆեսիոնալ աճի առումով, թե՛ կենցաղային- ընտանեկան առումներով, քանի որ հիմա դա լավագույն տեղը չէ»,- նշեց կառավարության ղեկ ավարը:
Կարեն Կարապետյանն իր թիմը ձևավորելիս ընտրել է մարդկանց, ովքեր իր հետ ճանապարհ են անցել:
«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ թիմը ընտրեմ: Ես բավականին դժվարություններ եմ ունեցել: Կան մարդիկ, ում ես ավանսով եմ նշանակել, քանի որ, ցավոք, այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել:
Պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստն այդքան էլ մեծ չէ»,- ամփոփեց գործադիրի ղեկավարը: