ՀՀ նախագահը ներկա է գտնվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն դեկտեմբերի 5-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

