Գաբի Գալոյանի գեղեցկության գաղտնիքները (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հարցազրույցների շարքը, որում հայ հայտնիները կիսվում են գեղեցկության իրենց գաղտնիքներով։
Այս անգամ գեղեցկության իր գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է երգչուհի Գաբի Գալոյանը։
Այս անգամ գեղեցկության իր գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է երգչուհի Գաբի Գալոյանը։

Որո՞նք են կանացի գրավչության կանոնները։
-Լավ տրամադրություն, չափի զգացողություն, խնամված արտաքին տեսք, քիչ շպար եւ խելք։
-Բնավորության ո՞ր գծերն են կանանց գրավիչ դարձնում։
-Բարությունը, ինքնավստահությունն ու լայն աշխարհընկալումը։
-Ըստ Ձեզ, ինչու՞մն է կայանում Ձեր գրավչության գաղտնիքը, որո՞նք են Ձեր արտաքինի առավելությունները։
-Ինձ գրավիչ է դարձնում ոչ օրդինալ խառնվածքս, արտաքինի առավելությունը կարծում եմ հայացքս է, որը չար չէ ու խաղաղ է։
-Մեր օրերում գեղեցկությունը բավականին հասանելի է դարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկ վիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։
-Ըստ իս, կնոջ էսթետիկ խնամքը հանրային քննարկման ենթակա չէ, ինչպես եւ շպարվելու ընթացքը։
– Որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր առօրյա դիմահարդարմանը։
-Ես առօրյայում գրեթե չեմ դիմահարդարվում, նախընտրում եմ նուդը՝ մինիմալ դիմահարդարում, որի ընթացքը տեւում է տասը րոպե, որովհետեւ քաղաքակրթությունը գնում է դեպի պրակտիկան եւ հասարակը։
-Ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։
-Օծանելիք, շրթունքի մատիտ, մաշկի տոն։

Կկիսվե՞ք խնամքի մի բաղադրատոմսով(օրինակ՝ դիմակ, որը պարբերաբար քսում եք դեմքին)։
-Խորհուրդ կտամ օգտագործել կաթնային եւ վարունգից պատրաստված դիմակներ, քանի որ դրանք մաշկը հանդարտեցնում են, չեն գրգռում։
-Դիետաներ պահու՞մ եք, հետեւու՞մ եք սննդակարգին, մարզասրահներ այցելու՞մ եք։
-Ես երբեք դիետա չեմ պահել, ուտում եմ՝ ինչ սիրում եմ, բնությունն ինձ այսպիսին է ստեղծել։ Աշխատում եմ շատ թարմ հյութեր խմել օգտակար վիտամինները պահելու համար։

-Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։
-Կարծում եմ՝ ոչինչ չեմ փոխի։ Իմ բնությունն ինձ դուր է գալիս։
-Գեղեցիկ կին ասելով՝ ի՞նչ եք հասկանում։
-Կարծում եմ՝ ցանկացած կին գեղեցիկ է եւ ունի իր յուրահատկությունը, որն իրեն էլ ավելի գրավիչ է դարձնում։ Պետք է գտնել դա եւ ընդգծել։
– Ո՞վ է գեղեցկության Ձեր խորհրդանիշը։
-Պենելոպա Քրուզը։ Նրա տեսակի մեջ կրակ եւ աշխատասիրություն կա, որն իմ կնոջ մոդելի համար ամենակարեւորն է։


