Yerevan, 28.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խորհրդարանը վերսկսել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

Politics

Ազգային ժողովը վերսկսել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և լիագումար նիստի քննարկումների արդյունքում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը:

Ֆինանսների նախարարը նախ հիշեցրեց այն 4 սկզբունքները, որոնք դրված են պետական բյուջեի նախագծի հիմքում: «Դրանցից առաջինն այն էր, որ մեր բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացումներին համահունչ և իրատեսական: Մենք չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը հաշվի չի առնում տնտեսական զարգացումները, աղճատված է տնտեսությունից, դրա համար շատ կարևոր է, որ մենք այս սկզբունքը պահպանենք նոր ծրագրերը քննարկելու և վերջնական ամփոփումը իրականացնելու տեսանկյունից: Երկրորդը մակրոտնտեսական կայունության սկզբունքն է, քանի որ մենք շեշտել ենք, որ պարտքի կայունացման միջոցով մենք գնալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ինչը նշանակում է, որ մենք պետք է ծախսերի մասով 2017թ. փոքր-ինչ զուսպ վարքագիծ դրսևորենք, որպեսզի պարտքն ապագա տարիների համար լինի կառավարելի և դուրս չգա վտանգավոր տիրույթ: Երրորդը հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքն է, որտեղ ևս մենք պետք է իրատես լինենք և լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդնենք տնտեսավարող սուբյեկտների վրա, քանի որ մեր գլխավոր թիրախը տնտեսական աճն է, իսկ այդ աճն ապահովողը տնտեսավարող սուբյեկտներն են: Չորրորդը մեր ստանձնած պարտավորություններ ն են, որոնք մենք պետք է շարունակենք կատարել առաջիկա տարիների ընթացքում: Խոսքը սոցիալական, ինչպես նաև միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունների մասին է»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ ներկայացրեց Վարդան Արամյանը:

Նախարարը հավելեց, որ պետական բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել: «Իհարկե, ծախսերի մեջ տողային որոշակի վերաբաշխումներ կատարվել են, բայց ընդհանուր բյուջեն իր շրջանակներով գրեթե պահպանել է իր նախորդ ցուցանիշները: Մենք եկամուտների մասով ծրագրում ենք 1 տրիլիոն 210 միլիարդ դրամի չափով հարկային եկամուտներ, տուրքեր և այլ եկամուտներ: Ծախսերը պահպանվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամի շրջանակներում, դեֆիցիտը կկազմի շուրջ 150 միլիարդ 150 միլիոն դրամ: Սակայն պետք է ասեմ, որ որոշակի անվանական ցուցանիշներ են փոփոխվել : Չմոռանանք, որ բյուջեն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում՝ հիմք ընդունելով փոխարժեքները սեպտեմբերի 1-ի դրությամբ: Մենք գիտենք, որ բյուջեի թե եկամտային, թե ծախսային մասում կան արտարժույթներով արտահայտված մուտքեր և ելքեր: Ակնհայտ է, որ փոխարժեքի փոփոխությունը պետք է անդրադառնար նրանց անվանական արժեքի վրա: Սեպտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմում էր 475 դրամ, իսկ նոյեմբերի դրությամբ՝ 474.69 դրամ: Եվրոն էլ արժեզրկվել է՝ 528.9 դրամից դառնալով 522.66 դրամ: Բնականաբար, սա իր արտացոլումը պետք է գտներ թե ծախսերի, թե եկամուտների վրա: Դա հանգեցրեÕ ¬ է շուրջ 88 միլիոն դրամով ծախսերի և եկամուտների փոփոխության: Սա եվրոյի փոխարժեքի անկման արդյունքում է եղել»,- պարզաբանեց Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ ծախսերի մասով ևս որոշակի հոդվածներում փոփոխություններ են կատարվել: Կրթության ոլորտի ծախսերը նվազեցվել են 1 միլիարդ 25 միլիոն դրամով: Ավելացված արժեքի հարկի գերավճարների հետ վերադարձի մասով ծախսերը կրճատվել են 13.1 միլիարդ դրամով, այլ կապիտալ ծախսերը նվազեցվել են 1.1 միլիարդ դրամով, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատվել են 0.3 միլիարդ դրամով: «Դուք տեղյակ եք, որ մենք այս պահի դրությամբ ավարտել ենք 4 ԾԻԳ-ի օպտիմալացման գործընթացը և արդյունքներն արդեն արտացոլվել են պետական բյուջեի նախագծում: Գազի սակագների փոփոխության արդյունքում մենք 3 միլիարդ դրամով նվազեցրել ենք նաև ընդհանուր պահպանման ծախսերը»,- ներկայացրեց նախարարը:

Վարդան Արամյանը հավելեց, որ 16.1 միլիարդ դրամով ավելացվել են միջազգային կազմակերպություններից վերցված վարկերի սպասարկման ծախսերը, կառավարության պահուստային ֆոնդն է ավելացել, ավելացել են Արփա-Սևան թունելի սպասարկման ծախսերը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference