Տարվա հակաթրենդները. դիմահարդարման 3 հնարք, որոնք հնացել են (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ջուլիանա Կայը դիմահադրար է, ով աշխատում է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Նատալի Պորտմանը, Ջենիֆեր Լոուրենսը եւ այլոք։ Նա նշել է դիմահարդարման այն երեք թրենդները, որոնց պետք է հրաժեշտ տալ։
Տոն, սնգույր, փայլուն հատիկներով դիմափոշի

Երբ մենք՝ դիմահարդարներս, մտածում էինք՝ ինչպես ընդգծել մաշկի փայլը, դրան առողջ տեսք հաղորդել, մեր մտքով չէր անցնում, որ շատերը կֆիքսվեն ամեն փայլող միջոցի վրա՝ գտնելով, որ դա նորաձեւ է։ Քչերին է հաջողվել յուրացնել հայլայթերի օգտագործման տեխնիկան, այդ պատճառով էլ կխնդրեմ չօգտագործել այն։ 99% դեպքերում այն փնթի եւ անտեղին է երեւում՝ եթե անգամ դուք Ջենիֆեր Լոպեսն եք։ Թողեք հայլայթերները պոդիումային կերպարների մասնագետներին։
Չափից դուրս ներկված հաստ հոնքեր.

Եթե դուք ունեք բնատուր հաստ հոնքեր, մի’ բարակացրեք։ Մատիտներն ու ստվերաներկերը նրանց համար են, ում բախտը չի բերել։ Սակայն նրանք էլ պետք է հիշեն, որ հոնքերի մազերի արանքից պետք է մաշկը երեւա, սա մարդկային է եւ բնական։ Հենց դա է նորաձեւ՝ ի տարբերություն խիտ ներկված հոնքերի։
Դասական դիմահարդարում ժամանակակից կտրվածքով

Այս համադրությունն ինձ պարզապես հունից հանում է։ Ասես տատիկն անսպասելի որոշել է նորաձեւ սանրվածք անել՝ նկատի չունենալով, որ դա իր տարիքին սազական չէ։ Ռետրո ոճի դիմահարդարումը հետաքրքիր լուծում կարող է լինել միայն այն դեպքում, երբ այն համադրվում է սանրվածքի եւ հագուստի հետ։ Մյուս բոլոր դեպքերում այն անհեթեթ է երեւում։