Մրայա Քերիի նոր ընկերը նրան սեր է խոստովանել. «Ես այնքան շատ եմ նրան սիրում» (ֆոտո)
LifestyleՄրայա Քերին, որը վերջերս էր բաժանվել Ջեյսմ Պեկերից, նոր սիրավեպ է սկսել պարող Բրայան Տանակայի հետ, ով արդեն խոստովանել է իր բուռն սերը երգչուհուն նկատմամբ։
«Մրայան ինձ համար միշտ յուրահատուկ է եղել։ Ես այնքան շատ եմ նրան սիրում»։
Վերջերս մեկնաբանելով իր բաժանումը Ջեյսմ Պեկերից, Մրայան ասել էր. «Ինձ համար շատ դժվար է խոսել այդ մասին», սակայն լրագրողները նշում են, որ նրա և Բրայանի միջև սիրավեպը սկսել է ամիսներ առաջ, ուստի նոր սիրեցյալը կարող էր լինել բաժանման հիմնական պատճառը։
Երգչուհու նոր ընկերը չի թաքցնում իր զգացմունքները։
«Առաջին իսկ օրը մեր միջև կայծ անցավ։ Դա երկուստեք համակրանք էր։ Ճակատագիրը մեզ արդեն այն ժամանակ էր կապել»։
Բրայանը նաև խոստովանել է, որ սիրահարվել է Մրայային առաջին հայացքից և շատ շոյված էր այն բանից, որ երգչուհին գնահատել էր իր տաղանդը։
Մրայան, սակայն, դեռ չի շտապում հայտարարել իր զգացմունքների մասին և մեկնաբանում է բավական զուսպ.
«Շատ հաճելի է կրկին համագործակցել նրանց հետ, ում հետ աշխատել եք նախկինում, և տեսնել, թե որքան են ձեր գործընկերները այդ ընթացքում աճել»։



Աղբյուրը՝ Լife.panorama.am