Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ
EconomicsԿայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը, որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը, հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 100 մլն դոլարի երկրորդ վարկային տրանշի տրամադրումը:
Այդ մասին տեղեկացնում է Եվրասիական զարգացման բանկի հրապարակած մամուլի հաղորդագրությունը:
ԿԶԵՀ-ի կողմից միջոցների տրամադրման նպատակն էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը և հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը:
Նախատեսվում է, որ 100 մլն դոլարի փոխանցումը կկատարվի 2017 թվականին: