Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն ավելացել է շուրջ 2.1 անգամ
EconomicsՀայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել են 28 մլրդ 379.6 մլն դրամի ոսկերչական արտադրատեսակներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատամամբ այն աճել է 2.1 անգամ:
Հոկտեմբերին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը կազմել է 2 մլրդ 907.4 մլն դրամ: 2015 թվականի հոկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 4.4 անգամ: