Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարներին

Society

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարութ յան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկման սկզբում անդրադառնալով դեռևս 2001 թվականին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մեկնարկած պետական ծառայության կազմավորման իրավական գործընթացին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այն հետագայում հիմք հանդիսացավ մոտ երկու տասնյակ այլ ծառայությունների մասին օրենքների ընդունման համար, որոնց կիրառումը թույլ տվեց պետական ծառայության առանձին տեսակների կայացման գործում զգալի հաջողությունների հասնել:

Նախագահի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որպես անկախ մարմին, զգալի դերակատարում է ունեցել այս տարիների ընթացքում պետական կառավարման մի շարք մարմինների բնականոն և արդյունավետ գործունեության ապահովման հարցում:

Ըստ Սերժ Սարգսյանի, այս համակարգի ձևավորման սկզբնական փուլում կենտրոնացված մոդելի ընտրությունն արդարացված էր, սակայն ժամանակի պահանջներին համահունչ հասարակական զարգացումները պահանջում են նոր մոտեցումներ, և ըստ այդմ՝ առաջանում է նոր լուծումներ մշակելու անհրաժեշտություն: 

«Պետական ծառայության համակարգի կատարելագործումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և շարունակում է մնալ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք փորձենք այս համակարգն էլ զարգացնել՝ կիրառելով նոր մոդել»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական ծառայության համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, դրանց հիման վրա մշակված մոդելների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև կառավարության պատկերացմամբ առավել արդյունավետ մոդելը: Ըստ Վաչե Գաբրիելյանի, այն ենթադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի կարգավիճակի փոփոխություն, ինչը, բնականաբար, կհանգեցնի նաև խորհրդի լիազորությունների ծավալի վերանայման:

Խորհրդակցության օրակարգի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է ներկայումս մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին, որով պետք է ստեղծվի միասնական հակակոռուպցիոն մարմին: Այն, ըստ նախարար Հովհաննիսյանի, ձևավորվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ինչը հանգեցնելու է հանձնաժողովի լիազորությունների շրջանակի ընդլայնմանը:

Տեղի ունեցած քննարկման արդյունքում վերոնշյալ հարցերի վերաբերյալ Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր մոտեցումները և տվել հանձնարարականներ: Նշելով, որ առաջարկվող նախընտրելի մոդելն ունի որոշակի առավելություններ, Նախագահը տեսակետ է հայտնել, որ այն կարող է հետագա աշխատանքների համար ընդունվել որպես հիմք, սակայն, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ է այս գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և խնդրի բոլոր մանրամասները հանգամանորեն քննարկելու համար ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կառույցներին, լս ելով նաև նրանց մոտեցումներն ու նկատառումները:

Նախագահը միաժամանակ կարևորել է նման լայնածավալ բարեփոխումներ քննարկելիս հաշվի առնել սահմանադրական նոր կարգավորումների առանձնահատկությունները, դրանցից բխող նպատակներն ու խնդիրները՝ անհրաժեշտ համարելով ապահովել կառավարության և անկախ մարմինների գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաև դրանց արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia