ՄՕԿ-ը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
SportՄիջազգային Օլիմպիական կոմիտեն «մինչ հետագա տեղեկացումը» երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք առնչվում են նաև երկրում միջազգային սպորտային միջոցառումների անցկացմանը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ սկսել են կիրառվել այս տարվա հուլիսի 19-ից ի վեր` այն բանից հետո, երբ Միջազգային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովը` Ռիչարդ Մակլարենի գլխավորությամբ, հայտարարել է 2014թ-ի Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի կողմից հնարավոր կանոնների խախտումների մասին:
ՄՕԿ կոչ է արել ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին զերծ մնալ Ռուսաստանում միջոցառումների կազմակերպումից: