Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետք է նոր շունչ առնենք, նոր տրամադրությամբ փորձենք իրավիճակը փոխել. վարչապետը այցելել է Շիրակի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանն դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի այցը մեկնարկել է մարզի Ախուրյան համայնքից, որտեղ ավարտին են հասցվում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով 104 բնակարանի կառուցման աշխատանքները: Կարեն Կարապետյանը ծանոթացել է բնակարանային պայմաններին, զրուցել շահառուների հետ, շնորհավորել և նշել, որ մինչև տարեվերջ նրանք կտոնեն իրենց բնակարանամուտը:

Բնակարաններից մեկի շահառուն ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Շախբազյանի ընտանիքն է, որն ուներ անօթևանի կարգավիճակ, և այժմ մինչև տարեվերջ ընտանիքը կունենա երեք սենյականոց բնակարան: Ախուրյան համայնքում 3 անավարտ շենքի կառուցման համար հատկացվել է գրեթե 800 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, մարզպետարանին հատկացված 826 մլն ՀՀ դրամ գումարի հաշվին իրականացված բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու համարվող 137 ընտանիքի (ք.Գյումրի-101, գ.Ախուրյան-36) տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ), որոնք սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարաններ:

***

Ախուրյանից ուղևորվելով մարզկենտրոն Գյումրի՝ վարչապետն առավոտյան ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:

***

Կարեն Կարապետյանը նաև այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացել գործունեությանը և ծրագրերին: Վարչապետը նախ մասնակցել է «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառմանը, ապա հանդիպել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի զարգացմանը և այդ գործում կառավարության անելիքներին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ պարբերական հանդիպումներ Õ § ունենում ոլորտի ներկայացուցիչների, գործարարների հետ, և այժմ կառավարությունն սպասում է նրանցից գլոբալ առաջարկի՝ ՏՏ բնագավառի որակական փոփոխությունների և պետական աջակցության վերաբերյալ:

«Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի այս ոլորտն աճի, որովհետև ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, այս ոլորտի միջին աշխատավարձը, ընդհանրապես մտածելակերպը, աշխարհահայացքը բավական առաջադեմ է և վարակիչ ու կարող է տարածվել բոլոր ոլորտների վրա», - ասել է վարչապետը՝ առաջարկելով ուսանողներին նույնպես ակտիվ լինել և առաջարկություններ ներկայացնել:
Կառավարության ղեկավարը ՀԱՊՀ ուսանողների հետ քննարկել է նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը և Գյումրիին նոր շունչ հաղորդելուն վերաբերող հարցեր:

«Մենք հատուկ եկել ենք դեկտեմբերի 7-ին, որպեսզի մեր հարգանքի տուրքը տանք և միևնույն ժամանակ այսօր կազմակերպում ենք աշխատանքային հանդիպումներ, որպեսզի ցույց տանք, որ չնայած բոլորս մեծ ցավ ենք ապրել, որովհետև յուրաքանչյուրն ունի կորուստ՝ բարեկամի, ընկերոջ, հարազատի, համաքաղաքացու, հայրենակցի, բայց պետք է նոր շունչ առնենք, նոր տրամադրությամբ փորձենք իրավիճակը փոխել», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը, մասնավորապես, տեղեկացրել է, որ մոտ օրերս առաջին չվերթն է կատարելու «Պոբեդա» ավիաընկերությունը և հաշվի առնելո վ Գյումրու զբոսաշրջային գրավչության մեծ ներուժը՝ առաջարկել է ուսանողներին ներգրավվել քաղաքը տուրիստների համար ավելի հարմարավետ դարձնելու գործընթացում: 

«Չինովնիկները, ծառայողները կարող են ամեն ինչին մի ձև նայել, դուք՝ երիտասարդներդ, լրիվ ուրիշ ձև կարող եք նայել: Դրա համար առաջարկում եմ ձեզ, որ ինքներդ ձեր առջև խնդիր դնեք՝ ինչպես Գյումրին մի քիչ հարմարավետ դարձնել, ինչպես բիզնեսն այդ գործընթացի մեջ ներգրավել, որ և´ եկամուտ ստանա, և´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել:

Մենք ակնկալում ենք կամայական գաղափար, որը նաև ֆինանսական կարողություն է պահանջում, բայց տրամաբանական», - ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ ակնկալում է գաղափարների մեծ հոսք, որոնցից առավել հետաքրքիր և արդյունավետ առաջարկությունները կիրառական արդյունք կդառնան: Վարչապետը նաև շրջայց է կատարել Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին:

***

Այնուհետև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: 

«Ինչպե՞ս ենք տեսնում մարզի զարգացումը, ի՞նչ պետք է նախաձեռնենք, որպեսզի կյանքի որակը Շիրակի մարզում փոխվի: Մեր բոլոր քայլերը և պայմանավորվածությունները պետք է կառուցվեն հետևյալ գաղափարի շուրջ. յուրաքանչյուրիս գործն է իր տունը, իր քաղաքը փոխելը, և նախաձեռնությունները, գաղափարները պետք է ծնվեն այստեղից: Մենք պետք է պայմանավորվենք՝ ինչ է անում համայնքապետարանը, ինչ է անում մարզպետարանը, ինչ է անում կառավարությունը», - ասել է Կարեն Կարապետյանը:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Նա տեղեկացրել է, որ ներկայում ընթացքի մեջ են մարզի զարգացման ռազմավարության և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքները:

Մարզպետի խոսքով՝ Շիրակում գլխավոր խնդիրն արդյունաբերության ոլորտում հաջողությունների հասնելն է, սակայն կատարված ներդրումների ծավալները դե ռևս բավարար չեն մարզի տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Շիրակը նաև աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզն է հանրապետությունում. աղքատ է բնակչության 45 տոկոսից ավելին: 

Նշվել է, որ մարզը գյուղատնտեսական է, 28 հազարից ավելի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ կան: Խոսելով արձանագրված ձեռքբերումների մասին՝ Հովսեփ Սիմոնյանը նշել է, որ այս տարի առաջին անգամ ցանվել է շուրջ 280 հա հնդկացորեն, Բավրա համայնքում շահագործման փուլին է հասել հնդկացորենի տարեկան 9000 տ հզորությամբ վերամշակման արտադրամասը:

Գյումրիում շահագործման է հանձնվել «Լենտեքս» ընկերության նոր արտադրական մասնաշենքը (220 նոր աշխատատեղ), շարունակվում են մի շարք ձեռնարկությունների կողմից նոր արտադրամասերի հիմնման և աշխատատեղերի ստեղծման աշխատանքները: Նշանակալի ձեռքբերումներ կան նաև ՏՏ ոլորտում՝ պայմանավորված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի արդյունավետ գործունեությամբ: Կարևոր նշանակություն ունի նաև Կապսի ջրամբարի կառուցումը, որի առնչությամբ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ:

Մարզպետը ներկայացրել է նաև քաղաքաշինության, ջրամատակարարման, տեղական նշ անակության ճանապարհների հիմնանորոգման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ կապված մանրամասներ:

Անդրադառնալով մարզպետի զեկույցում արծարծված խնդիրներին՝ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարներին կրթության, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում առկա հարցերի լուծման վերաբերյալ և նշել, որ անգամ եթե բյուջեի մեջ այդ ծախսերը նախատեսված չեն, ապա պետք է քննարկել և առաջարկել լուծման տարբերակներ: «Մենք նաև պետք է հասկանանք՝ համայնքների բյուջեի պլանավորումը ճի՞շտ է, թե՞ ոչ, համայնքներում բյուջեի աճ գոյություն ունի՞, թե՞ ոչ:

Ես ձեզ կլսեմ, թե ինչ ծրագրեր ունեք, որտեղ մենք կարող ենք մասնակցություն ունենալ, սուբսիդավորել, ֆինանսավորել, համաֆինանսավորել, որպեսզի աշխուժություն մտցնենք տնտեսության մեջ, որովհետև մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված չեն աշխատատեղեր, նոր հավելյալ արժեք ստեղծելուն, երկարացնում են մեր լավ ապրելու պահը:

Այդ իսկ պատճառով մենք կանգնելու ենք բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որտեղ ունենալու ենք գործընկեր և արդյունքում կունենանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեր այսօրվա տնտեսական վիճակը ենթադրում է, որ բոլոր ծրագրերը, որ դուք այսօր կհնչեցնեք և հետագայում կուղարկեք, որպեսզի համապատասխան նախարարություններն ու գերատեսչություններն ուսումնասիրեն և հետադարձ կապ հաստատեն, մենք քննարկելու ենք այս տեսակետից:

Համայնքների ղեկավարներին հստակ խնդրանք, որպեսզի ուշադիր լինեն իրենց համայնքի բյուջեի պլանավորմանը: Կարծում եմ՝ մի օր վերջանալու է այն պահը, որ մենք ինչքան խեղճ լինենք, ինչքան վիզներս ծուռ լինի, այնքան օգնությունն այդտեղ շատ է լինելու: Մեկս մյուսին «քոմակ» անելով՝ այս երկիրը պետք է դզենք, ուրիշ տարբերակ չկա, որևիցե մեկը չի գալու մեր փոխարեն մեր երկիրը սարքի:

Գյումրին սարքողն առաջինը գյումրեցին պետք է լինի, եթե նույնիսկ այսօր ինքը մի քիչ խեղճացած է, այս սարսափելի ծանրության տակ մի քիչ ծռված է, պետք է օգնենք իրեն, որ կարողանա վաղվա օրվան համարձակ նայել: Եվ դրա համար այսօր բոլոր ծրագրերը մաքսիմալ ուշադիր նայելու ենք», - իր խոսքում նշել է վարչապետ Կարապետյանը: 

Կառավարության ղեկավարն ասել է, որ մարզում աղքատության 45 տոկոսն անհանգստացնող ցուցանիշ է, և այդ իսկ պատճառով աշխատատեղ ստեղծելն առաջնային է. «Ես անպայման այս խոսքն ուզում եմ ասել, որովհետև շատերը կարող են մեկնաբանել, որ ես բիզնես, բիզնես ասում եմ, բիզնես շահերի կողմնակից եմ: Բայց ուրիշ տարբերակ չկա: Աշխատատեղ ստեղծողը բիզնեսն է, հարկ վճարողը բիզնեսն է, երկիրը պահողը, աշխատողը մարդն է, հավելյալ արժեք ստեղծողն է, որից հետո մենք արդեն բաժանում ենք զինվորին, ուսուցչին, բժշկին»:

 Վարչապետն ընդգծել է, որ ցանկացած բիզնես պետք է մաքսիմալ խելոք ձևով կազմակերպել, որպեսզի այն ծախսափակ լինի և առաջարկել է ներկայացնել այդ տրամաբանությամբ մշակված ծրագրեր: 

Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Գյումրին ֆենոմենալ, ֆանտաստիկ հնարավորություններ ունի զբոսաշրջության զարգացման առումով և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ առումով: 

«Մենք երիտասարդներին և բիզնեսին խնդրելու ենք, որ ակտիվանան, որովհետև հիմա ուղևորների բավական մեծ հոսք է գալու՝ էկոնոմ դասի ավիաընկերությունների մուտքով պայմանավորված:

Դրան գումարած՝ որոշակի քայլեր ենք ձեռնարկել վիզաների հարցով, այլ երկրների քաղաքացիների անձնագրերի օգտագործման հարցով, և 2017 թ. մենք ակնկալում ենք բավական մեծ հոսք դեպի Հայաստան: Այդ իսկ պատճառով Գյումրու օդանավակայան գալով՝ այստեղ պետք է մա քսիմալ շնորհք ցույց տալ, որպեսզի օդանավակայանում հենց գրավեք զբոսաշրջիկին, չթողնեք գնա Երևան, բերեք Գյումրի», - ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով որոշ գերատեսչություններ և բուհական հաստատություններ Գյումրի տեղափոխելու հարցին՝ վարչապետը նշել է, որ դեմ չէ այդ գաղափարին և առաջարկել է ուսումնասիրել թե´ պետական, թե´ մասնավոր սեկտորի բալանսում առկա շինությունների ֆոնդը՝ նոր շինություններ չկառուցելու, լրացուցիչ ծախսերից խուսափելու և այդ նպատակին ծառայեցնելու համար:

Կարեն Կարապետյանը նաև հետաքրքրվել է առողջապահո ւթյան ոլորտում պետական պատվերի բաշխման մասին և ստանալով արդարացիության վերաբերյալ բացասական պատասխան՝ նշել է. «Մենք պետական պատվերի ոչ արդարացի բաշխումով առողջապահության ոլորտում մրցունակությունը բերում-հասցնում ենք նրան, որ աճ չի լինում:

Այդ իսկ պատճառով առողջապահության նախարարի հետ քննարկեք՝ ոնց ենք անում: Անպայման կառավարման համակարգում փորձեք մասնավոր կառավարիչներ ներգրավել, որոնք այդ բիզնեսում կան, որպեսզի իրենք փորձեն դրանից բիզնես կառուցել:

Այն, ինչ որ մենք պետպատվերով ենք անելու, լավ է, բայց առողջապահության ոլոր տում ծախսում ենք ավելի շատ, քան ՀՆԱ-ում առողջապահությունը ձևավորում է հավելյալ արժեք»: 

Վարչապետը մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի՝ ըստ ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է նաև համայնքներում տարբեր արտադրություններ հիմնելուն, սպանդանոց կառուցելուն, մշակովի հողատարածքներն ավելացնելուն, ջրամատակարարման և ջրարբիացման ենթակառուցվածքների բարելավմանը, գործող փոքր և միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելուն, ցածր տոկոսադրույքներով վարկավորմանը, մշակույթի պալատի վերականգնմանը, տարածքների համաչափ զարգա ցման ապահովմանը վերաբերող և այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը, արձագանքելով բարձրացված հարցերին և հնչեցված առաջարկություններին, առաջարկել է կոնկրետ բիզնես ծրագրեր ներկայացնել պետական գերատեսչությունների համապատասխան հարթակներ՝ նշելով, որ յուրաքանչյուր ծրագիր մանրամասն ուսումնասիրվելու է և գնահատվելու է սահմանված չափանիշներին համապատասխան:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities