ԼՂՀ ԱԺ հանձնաժողովները համատեղ դռնփակ նիստ են անցկացրել
EconomicsԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին:
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմո Ծատրյանը:
Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում ԼՂՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:
Оրվա երկրորդ կեսին բյուջեի քննարկումները մեկնարկել են ԱԺ խմբակցություններում: