«Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը ցուցադրվել է Դոնի Ռոստովում
CultureԴոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Շարմ Հոլդինգ ընկերության հետ համատեղ դեկտեմբերի 6-ին կազմակերպել էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկա տվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը, տեղի հայ համայնքի նախագահը և Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչները:
Ռոստովում բնակվող մեր հայրենակիցները բացառիկ հնարավորություն ունեցան դիտել ֆիլմը, որում ներկայացվում են հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած երիտասարդ հերոսների ճակատագրերը:
Միջոցառմանը հատուկ հրավերով ներկա էր նաև ֆիլմի դերակատար, կինոյի և թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը: