Գորիսում ավտովթարի հետեւանքով մահացել են ՊՆախարարի անվտանգության աշխատակիցները
SocietyՍյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Lexus մակնիշի ՊՆ համարանիշներով ավտոմեքենան գլորվել է ձորը, որի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մահացել են:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավտովթարից մահացածները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են՝ Ալիկ եւ Արմեն անունով: