«Կասսինի»-ն Սատուռնի վրա մրրիկի լուսանկարներ Է փոխանցել Երկիր
Society«Կասսինի» տիեզերական կայանը առաջին լուսանկարներն Է ուղարկել Երկիր այն բանից հետո, երբ այն հասցվել Է նոր, ավելի բարձր ուղեծիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է NASA-ն:
Նոր լուսանկարներում արտացոլված Է մրրիկ, որը մոլեգնում Է Սատուռնի հյուսիսային կիսագնդի մթնոլորտի վերին շերտերում, դրա գծագրությունը վեցանկյան տեսք ունի:
Առաջիկայում գիտնականները հույս ունեն ստանալ լուսանկարներ, որոնք կայանի կողմից արվել են Սատուռնի վերին օղակներով անցնելիս: