Ինչպես ճիշտ ընտրել Skinny ջինսերը․ 6 գաղտնիք, որոնց մասին չգիտեիք
LifestyleTert.am-ը գրում է.
Skinny ջինսերը ժամանակակից կնոջ զգեստապահարանի հիմնական հագուստն են։ Դրանք հարմարավետ և ունիվերսալ են։ Այսպիսի տաբատները կարելի է կրել և պաշտոնական հանդիպումներին, և ընկերների հետ հանգստանալիս, և թատրոն ու կինո գնալիս։
cosmo.ru-ն գրում է, որ կատարյալ տեսք ունենալու համար պետք է կիպ ջինս գնելուց առաջ մի քանի գաղտնիք իմանալ, որոնք կօգնեն ճիշտ ընտրություն կատարել։
1. Միշտ բարձր կոնքերով ջինսեր ընտրեք։ Դրանք ավելի լավ են նայվում ու չեն վնասում ձեր առողջությանը։

2. Գնելուց առաջ ստուգեք, արդյոք շղթան աշխատում է։ Հակառակ դեպքում, այն կարող է փչացած լինել և ձեզ բավականին անհարմար դրության մեջ գցել։

3. Ուշադրություն դարձրեք, թե որտեղ է ավարտվում ջինսը։ Այն պետք է ավարտվի ձեր ոտքերի կոճերի մոտ։ Այս դեպքում այն հիանալի կհամապատասխանի ցանկացած տեսակի կոշիկի հետ, իսկ ավելի կարճ ջինսերը վիզուալ ավելի գեր են դարձնում ոտքերը։
Շարունակությունը` այստեղ: