ՀՀ-ում կստեղծվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող համակարգ
SocietyՀավանության է արժանացել ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ փաստաթղթի նպատակն է հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և հիմնարկներին:
«ԿԿԹԿ հանրապետական համակարգը ներառելու է միմյանցից անկախ գործող, բայց միևնույն պահանջներին ու սկզբունքներին բավարարող ԿԿԹԿ տարածաշրջանային ենթահամակարգեր: ԵՄ չափանիշներին բավարարող ԿԿԹԿ համակարգը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը»,- ասաց Լոքյանը:
Միաժամանակ, նախարարն ավելացրեց, որ նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն հանրապետության տարածքում գործող աղբավայրերը, եթե դրանց արդիականացումը դիտվի ոչ նպատակահարմար: Էապես կնվազի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը: