Ոստիկանները հայտնաբերել են Ղուրսալի գյուղում 24-ամյա երիտասարդին դանակահարած անձին
Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ոստիկանության Սպիտակի բաժնում հոկտեմբերի 11-ին' ժամը 00.30-ին, ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ ակումբի բակից 1990թ. ծնված Սմբատ Ա.-ին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է ձախ մեծ նստամկանի ծակած վերք» վնասվածք: Ժամը 02.30-ին Սմբատ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը' ժամը 00.30-ի սահմաններում, գիշերային ակումբի բակում անհայտ անձն անհայտ առարկայով ծակել է իր նստամկանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին' ժամը 16.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1986թ. ծնված Վահե Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: