Yerevan, 20.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խրախճանք՝ ժանտախտից հետո. ինչպես Քոչարյան-Սարգսյան զույգը հհկաբհկաօեկախառը հենարանի հետ վաճառեց ՀՀ անկախությունը

Analysis
Ինքս լիովին համաձայն եմ այն կարծիքին, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության հարցում այլընտրանք չուներ, և դա գլխավորապես կապված է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած անհեռատես արտաքին քաղաքականության և Հայաստանը մաս առ ռուս ցարին նվիրելու փաստի հետ: Ժամանակին ընդհանրապես չկանխվեց Հայաստանի վաճառքը օտար պետությանը, որևէ լուրջ քաղաքական ցնցումներ չեղան այն իրողությունից հետո, երբ բառացիորեն ժամերի ընթացքում Հայաստանը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքական ուղեծիրը: Այն ժամանակ, երբ ընթանում էին Հայաստանի քաղաքական սիրախաղերը Եվրոմիության հետ, մեր իմաստուն առաջնորդները քար լռությամբ հետևեցին այդ գործընթացին և չբարեհաճեցին զգուշացնել, որ դա Հայաստանի համար կործանարար ճանապարհ է: Այժմ, երբ Մինսկում դրվեց այդ ամոթալի պատմության վերջակետը՝ Հայաստանի համար արդեն նվաստացուցիչ պայմաններով, ազգափրկիչները սկսեցին իրենց խրախճանքը ժանտախտից հետո՝ ողջունելով այդ գործընթացը և դրա հակառակորդներին անվանելով ջղաձգվողներ... Բա ազնիվ տղերք էիք, ազնիվ լիդերներ էիք, ինչու՞ փորձ չարեցիք կանխել այն միջավայրի ձևավորումը, որտեղ Հայաստանը կորցնում էր իր միջազգային հեղինակության վերջին փշրանքները: Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան զույգը իր հհկաբհկաօեկախառը հենարանով Հայաստանը նվիրում էր Մոսկվային, բայց հնագույն մասնագիտության մոտիվներով տրվում էր եվրոպացիներին. քար լռություն: Իսկ ինչու՞ էիք ժամանակին թաքնվում նույն ջղաձգվողների թիկունքում: Ինչու՞ բողոքի ձայն չէիք բարձրացնում, երբ Հայաստանի անկախությունը տարիներ շարունակ աճուրդի էր դրված... Այսօրվա քաղաքական դաշտը ամբողջովին զբաղված է լեշակերությամբ. մեկի գործուն քայլերով, մյուսի գործուն լռությամբ սպանել են հայկական պետությունը և փորձում են յուրաքանչյուրը նրա խղճուկ ժառանգությունից պոկել իրենց բաժինը... Ընդդիմությունը լռելյայն ողջունեց առանց ժողովրդի կամքը հարցնելու ՀՀ-ն Մոսկվայի գիրկը նետելու՝ Քոչարյան-Սարգսյան զույգի խարդավանքը և խուսափեց գոնե իր արարողակարգային գործառույթից. երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը երաշխիքներ էր տալիս Մաքսային Միությանը անդամագրվելու՝ ընդդիմությունը անգամ փորձ չարեց իշխանություններին «թայմ աուտ» պարտադրելու՝ հասարակության կարծիքը գոնե ձևական ֆիքսելու համար: Ի վերջո, ո՞վ իրավունք ունի իմ փոխարեն որոշելու, թե ինչպիսի ճակատագիր եմ ընտրում ինքս ինձ համար: Մի քիչ չափից ավելին չե՞ք վերցրել ձեր վրա: Եվ եթե մարդկանց մի խումբ չի ողջունում հարթակում գտնվող ընդդիմության և իշխանության արտաքին քաղաքական սիմֆոնիան՝ ո՞վ իրավունք ունի վիրավորական արտահայտություն հնչեցնելու նրանց հասցեին: Այդ մարդիկ Հայաստանի հասարակության մի մասն են և նույնքան հավասար իրավունքներ ունեն ընդդեմ ՄՄ անդամակցության արտահայտվելու, որքան ես՝ այդ միության կազմ մտնելուն ըմբռնումով մոտենալու... Հայաստանի ինքնիշխանությունը դեռ Քոչարյանի «Գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքով դարձավ մանրադրամ՝ «մեծ ախպերների» հետ լեգիտիմության համար սակարկելիս: Այսօր մանրադրամ դարձավ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը՝ ընտրելու իր կացութաձևը: Փաստորեն, մենք հնարավորություն չունեինք խաղալու ո՛չ «և-և», ո՛չ էլ «կամ-կամ»: Գործընթացը ընթացավ դասական հայկական ժողովրդավարության ձևով՝ մեր փոխարեն արդեն քվեարկել էին... Եվ, ցավոք, ընդվզման թույլ փորձերն անգամ, որոնք մեր երկրի կենսունակության և քաղաքական համակարգի բալանսի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ են, հավասարապես ճնշվում են թե ընդդիմադիր համարվող ճամբարի, թե իշխանությունների կողմից... Ավելին, Հայաստանի քաղաքական ապագան ղասաբի հոգեբանությամբ մասնատած և վաճառքի դրած ուժերը այսօր ընդդիմության դաշնակիցներն են, և նրանց իրականացրած հակապետական գործարքները փորձում են սրբագրել՝ փորձելով բոլորին կերակրելով իշխանությունների հետ միասին եփված շիլայով և զգուշավոր, թույլիկ, վախկոտ հակաիշխանական լոզունգներ բարձրաձայնելով... Ողբալի, ծիծաղելի իրողություն... Վարուժան Բաբաջանյան 
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia