Ադրբեջանցիները հիմա էլ պնդում են, որ Պուգաչովան իրենցից է գողացել «Миллион алых роз» երգը. նրանք անգամ վիդեոապացույց ունեն :)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ադրբեջանական կայքերից մեկը օրերս մի հրապարակում է արել, որը կրկին ալեկոծել է ադրբեջանական «արվեստապաշտ» հասարակությունը: Հոդվածի հեղինակը հրապարակայնորեն պլագիատի մեջ է մեղադրում ռուսական բեմի պրիմադոննա Ալլա Պուգաչովային և մասնավորապես նշում.
«Բոլորիս համար «Миллион алых роз» երգը ասոցիացվում է Պուգաչովայի հետ, և ոչ ոք չգիտի, որ մինչ Պուգաչովայի կատարումը այդ երգն արդեն վաղուց հայտնի էր հարավում: Սակայն «երկաթե վարագույրի» պատճառով մենք այդ երգը վերագրում էինք խորհրդային երգահաններին ու կատարողներին: Իսկ ահա Վիքիպեդիան հուշում է, որ Պուգաչովան այդ երգը կատարել է 1983թ., այնինչ ադրբեջանցի երգչուհի Գուգուշը, ով ապրում ու ստեղծագործում է Իրանում, այդ երգը կատարել է 1969թ.: Ահա և ապացույց-տեսանյութը, համեմատեք ինքներդ»: Սրանով ավարտվում է մեջբերումը: