Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան

Society

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս  անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպեսշարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա՝ մեկ, որպեսզի գիտնականն արժանավայել ապրի՝ երկու, որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ՝ երեք, և ինքը կարողանա ունենալ իրեն գնահատելու հայտանիշներ»,- նշել է Կա րեն Կարապետյանը:  

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է գիտական կազմակերպությունների գործունեության խնդիրներն ու իրականացված ծրագրերը, անդրադարձել գիտության ոլորտի օպտիմալացմանը, կադրային ներուժին, միջազգային համագործակցությանը, գիտական կապերի հաստատմանը: ԳԱԱ նախագահը կարևորել է «Հորիզոն 2020» և միջազգային այլ ծրագրերին գիտական կազմակերպությունների ներգրավվածությունը և ավելացրել, որ դա նպաստել է դրամաշնորհների միջոցով տարբեր ծրագրերի իրականացմանն ու գիտական արդյունքի ապահովմանը: Նշվել է, որ ըստ միջազգային գնահատ ականի՝ Սևծովյան ավազանի 10 երկրների թվում 2016-ին միայն Հայաստանն ու Թուրքիան են կրկնապատկել իրենց գիտական արդյունքները: Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով գիտության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ասել է, որ մշակվել և գալիք տարվանից ներդրվելու է գիտական կոլեկտիվների ակտիվության գնահատականի համակարգը, ինչի արդյունքում էլ կհաստատվեն  կազմակերպություններին ցուցաբերվելիք օժանդակության ծավալները: Միաժամանակ, ԳԱԱ նախագահը նշել է, որ  գիտական կազմակերպություններից առկա է երիտասարդ գիտնականների հոսք ինչպես հայաստանյան մասնավոր հատվածի կազմակերպություններ, այնպես էլ արտասահմանյան երկրներ:  

Վարչապետ Կարապետյանը կարևորել է գնահատման չափորոշիչների սահմանումը, միջազգային գործունեության արդյունքում ստացվող արտաբյուջետային եկամուտների ավելացումը և ինստիտուտների գործունեության գիտական արդյունքի ապահովումը: «Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետությունը ֆիանսավորելու է հայագիտությանը և հարակից այլ ճյուղերին,  որոնք կիրառական արդյունք չեն կարող տալ: Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը և հետաքրքրվել՝ արդյոք ԳԱԱ-ն նման նպատակ ինստիտուտների առջև դնում է, արդյոք այդ ինստիտուտներում կան մարդիկ, որոնք շուկա են որոնում, որքա՞ն են բիզնեսի պայմանագրերը գիտության հետ ու ի՞նչ պետք է անել, որ բիզնեսն ինստիտուտներին պատվեր տա:

Այնուհետև գիտական ինստիտուտների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը, խնդիրները, որոնք վերաբերել են օրենսդրական բացերին, գնումների ոլորտին, արտաբյուջետային ծավալների ավելացմանը և առաջարկություններ: Մասնավորապես, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ղեկավար Աշոտ Սաղյանը նշել է, որ արտադրում են էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութ, որը կարող է լավագույնս փոխարինել ազոտական պարարտանյութին, բարձր արդյունք ապահովել գյուղատնտեսության ոլորտում, սակայն պետությո ւնը պարարտանյութը մասնավորի միջոցով ներկրում է արտերկրից:

Վարչապետն առաջարկել է հանդիպել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ  ու ընդգծել՝ եթե արտադրանքն իրականում լինի արդյունավետ ու շահավետ, ապա կառավարությունը պարարտանյութի ողջ պատվերը կշրջի սեփական արտադրողի վրա:

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մշակումներն արտահանում են աշխարհի 12 երկրներ, սակայն ունեն պատենտներ ստանալու, մարքետինգային ու շուկաների ուսումնասիրման խնդիր:

Վարչապետն առաջարկել է հստակ ձևակերպել առաջարկն ու դրա տրամաբանությունը և ընդգծել, որ բոլոր հաջողակ ինստիտուտներին և տրամաբանական առաջարկություններին ցուցաբերվելու է օժանդակություն: «Ես շատ եմ ուզում, որ մեզ մոտ ստացվի, որ հաջողակ կիրառական արդյունք ունեցող ինստիտուտն իրականում տարբերվի ոչ համապատասխան բեռ վերցնող ինստիտուտից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով լավագույն գիտնականներին վարձատրելու և նրանց արտերկիր մեկնելու խնդրին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել մասնավոր բիզնե սին ներգրավելու հնարավորությունը: «Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի: Աշխարհում այդպիսի բան չկա, ակտիվ է ապրանք վաճառողը, ակտիվ է ծառայություն վաճառողը: Ես հատուկ եմ ուզում խոսել բիզնես լեզվով: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, դուք պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտ մտածող գիտնական, որը կհասկանա ձեր ոլորտի կիրառական էֆեկտը և կփորձի դա վաճառել»,- նշել է վարչապետը:  

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ նշել է, որ պատրաստ են մշակել պատմամշակութային ներուժի իրացման զբոսաշրջային ծրագրեր և ստանալ համապատասխան պատվեր:

«Ես ուզում եմ պետպատվերը տալ մի պրոդուկտի, որն ունենալու է ապագա և կիրառական էֆեկտ: Մեր հաղթաթղթերից մեկը պատմությունն է: Ձևակերպեք այն պրոդուկտները, որոնք կարելի է հետաքրքիր կերպով գովազդել:  Օրինակ, ես գիտեմ որ Շենգավիթը 6 հազար տարեկան է, չեմ կարծում, որ երկրագնդի վրա կան շատ քաղաքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն: Մենք դա ընդհանրապես գովազդ չենք արել: Դա պետք է որպես պրոդուկտ մատուցել»,- ասել է վարչապետը և Պավել Ավետիսյանին առաջարկել հանդիպել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահÕ « հետ ու հարցը քննարկել:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները, որտեղ գիտության ներկայացուցիչների ասելիքը կլինի կիրառելի և ընկալելի: «Մենք ունենք մեկ տարբերակ: Նման բանաձևով քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Բոլոր ինստիտուտները, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են ունենալ կիրառական արդյունք, պետք է աշխատեն դրա վրա և այդ հարցում մենք մաքսիմալ պետք է ձեզ աջակցենք: Սա է տարբերակը»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia