Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ազգային ժողովում կայացել է ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության տեղեկատվության միջոցների հետ կաերի վարչությունից, լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ շահագրգիռ պետական հաստատությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների, հասարակական, քաղաքական շահագրգիռ կազմակերպությունների, գիտական-փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանձնաժողովի անունից շնորհակալություն է հայտնել լսումներին մասնակցության հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար:

Պարոն Զաքարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին` լսումների կազմակերպմանն աջակցելու համար, ՀՀ վարչապետին եւ կառավարության անդամներին` պատրաստակամության համար, ինչպես նաեւ ընդգծել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամի տարածաշրջանային կառույցի դերը` լսումների կազմակերպման գործում աջակցության եւ ակտիվ մասնակցության համար:

Պարոն Զաքարյանը նշել է, որ դեռեւս նախորդ տարի Հանրապետության Նախագահի կողմից` արտաքին քաղաքականության առաջնահերթություններում հատկապես կարեւորվել է տնտեսական հարաբերությունների օրակարգերի ակտիվացումը:

Խորհրդարանական լսումների անցկացումը նպատակ ունի մեկտեղել կառավարության, խորհրդարանի, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, մասնավոր գործարար ոլորտի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ոլորտի հայաստանյան եւ արտասահմանյան առաջատար փորձագետների մոտեցումները, ինչպես նաեւ քննարկելու արտաքին քաղաքականության մեջ տնտեսական գործոնի զարգացման, դրա արդյունավետ կիրառման եւ առկա խնդիրների լուծման գոյություն ունեցող հնարավորությունները:

Արտակ Զաքարյանի առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերի 9-ը ՀՀ-ում սահմանվել է աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակման օր:

Ըստ պարոն Զաքարյանի՝ ՀՀ տնտեսության զարգացման տեմպերը պայմանավորված են Հայաստանի սահմանափակ ռեսուրսներով ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողություններով: Լինելով փոքր տնտեսություն, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, եւ մասնակիորեն գտնվելով նաեւ ցամաքային շրջափակման մեջ` ստեղծված անբարենպաստ իրողությունները մեզ պարտադրում են լինել ավելի ակտիվ ու աչալուրջ` օգտագործելու թեկուզ ամենափոքր հնարավորությունները` տնտեսության զարգացման համար:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջազգային կազմակերպություններում երկրի ներգրավման ընդլայնմանն ու խորացմանը եւ համագործակցության վստահելի մթնոլորտի ձեւավորմանը:

Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն ունի այնպիսի տեսլական, որը պահանջում է այնպիսի համակարգի ձեւավորում, որը նախ կհստակեցնի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում ներգրա վված բոլոր պետական մարմինների եւ կառույցների գործառույթները, մեր դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների բովանդակությունը, կսահմանի ակնկալվող արդյունքները եւ կատարողականի գնահատման համակարգը:

Ըստ վարչապետի՝ ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքում տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է ՀՀ տնտեսության զարգացման հրամայականը: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարեւորել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից առավել նպատակային եւ արդյունավետ աշխատանքի իրականացման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը նշել է, որ ԵԱՀԿ-ի ժամանակակից տնտեսական օրակարգը մասնակից պետությունների կառավարություններին առաջարկում է ազգային ռազմավարությունների մշակման գործում համագործակցել հետեւյալ ուղղություններով՝ արդյունավետ պետական կառավարում եւ պայքար կոռուպցիայի դեմ, պայքար փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ եւ այլն: Նշվել է, որ ԵԱՀԿ քարտուղարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ուղեցույց:

Կառույցի համար կարեւոր ուղղություններից է նաեւ աշխատանքային միգրացիոն: Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են տնտեսական աճի պայմանների բարելավմանը, ներդրումների ներգրավման համար դաշտն ավելի գրավիչ դարձնելուն: 2017 թ.-ին Երեւանում ԵԱՀԿ գրասենյակն սկսելու է իրականացնել ծրագրեր, որոնց նպատակն է բարելավել բիզնեսի միջավայրը երկրում, օժանդակել նոր ներդրումների ներգրավմանը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը, կարեւորելով նմանատիպ լսումների անցկացումը, նշել է, որ բաց եւ թափանցիկ երկխոսությունը խորհրդարանի եւ այլ շահագրգիռ անձանց միջեւ առանցքային, կենսական նշանակություն ունի:

Ըստ զեկուցողի՝ նմանատիպ միջոցառումներն ավելի թափանցիկ են դարձնում խորհրդարանի քաղաքականությունը եւ որոշումների կայացումը: Ըստ գրասենյակի տնօրենի՝ թեմայի ընտրությունը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է այս ոլորտը Հայաստանի զարգացման համար: Տնտեսական կայուն զարգացումը, որը սոցիալական կայուն զարգացման հիմքն է, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի առաջնահերթ ուղղություններից է, քանի որ, ըստ տիկին Բլեզիուսի, ժողովրդավարական քաղաքական զարգացումը պետք է տնտեսական զարգացման մշտական ուղեկիցը լինի: Նշվել է, որ ԵՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը լավ հնարավորություն ունի մտնելու ԵՏՄ միության 180 միլիոնանոց շուկա:

«ԵՏՄ դերը ՀՀ առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման եւ ներդրումների ներգրավման տեսանկյունից» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նա տեղեկացրել է, որ ԵՏՄ շրջանակներում ՀՀ առեւտրատնտեսական կապերի եւ հնարավորությունների ընդլայնումը հանդիսանում է ՀՀ արտաքին տնտեսական գործունեության օրակարգի կարեւորագույն ուղղությունը:

Նշվել է, որ Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները, այն ստեղծել է տարողունակ շուկա՝ առանց մաքսային սահմանների, պարզեցվել են բազմաթիվ ոլորտներում բիզնես վարելու կանոնները եւ ընթացակարգերը: Պարոն Ազիզյանի կարծիքով՝ երկու տարիների ընթացքում ստեղծվել է բավականին լավ նորմատիվաիրավական շրջանակ, վերացվել են արտադրական գործոնների ազատ տեղաշարժի հիմնական խոչընդոտները, ձեւավորվում են միասնական շուկաներ:

Եվրասիական զարգացման բանկի (EADB) երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովը խոսել է Եվրասիական ֆինանսական կառույցների կողմից ՀՀ-ում իրականացված ծրագրերի եւ դրանց զարգացման հնարավորությունների մասին: Նա ընդգծել է, որ տնտեսական կապիտալի ներդրումների ներհոսքը Հայաստան՝ աճում է:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ առեւտրատնտեսական համագործակցության ներկա պատկերին եւ զարգացման հեռանկարներին:

Պարոն Մելքոնյանը խոսել է նաեւ ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի, Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափի, ԵՄ կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին: Փոխնախարարը նշել է, որ եւ՛ ներմուծման եւ՛ արտահանման առումով ԵՄ-ն եղել է եւ լինելու է Հայաստանի համար հիմնական առեւտրային գործընկեր:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ներկայացրել է եվրոպական ֆինանսական կառույցների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ դրանց զարգացման հնարավորությունները: Նա անդրադարձ է կատարել նաեւ երկկողմ տեխնիկական եւ հարեւանության շրջանակներում ենթակառուցվածքային աջակցության ծրագրերին:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսել է արտաքին ներդրումների համար գրավչության բարձրացման նպատակով իրականացվող ֆինանսատնտեսական քաղաքականության հիմնական անելիքների մասին: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում հարկային, մաքսային ոլորտների բարեփոխումների առումով: Ըստ նախարարի՝ Հայաստանում ներդրումային պոտենցիալի բացահայտման համար երկու ուղղությամբ ակտիվ քայլեր են իրականացնում: «Աշխարհին պետք է բացահայտել Հայաստանի ներդրումային գրավչությունը: Այդ նպատակով ֆորումներ կկազմակերպվեն: Այստեղ մեծ դեր ունի դիվանագիտական կորպուսը, որը պետք է ներկայացնի, թե ինչու պետք է ներդրումներ անել ՀՀ-ում»,- ասել է պարոն Կարայանը` վստահություն հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի մեծացնել օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Վարդան Այվազյանը նկատել է, որ ներդրումային քաղաքականության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաեւ հարկաբյուջետային, դրամավարկային, հակամենաշնորհային քաղաքականության իրականացմամբ:

ԼՂՀ ներկայացուցիչ Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ ներդրումների իրականացման համար այսօր առավել գրավիչ ոլորտներից է հիդրոէներգետիկան: 2008թ.–ից սկսած ԼՂՀ կառավարությունը որդեգրել է էներգետիկ անկախությանը միտված քաղաքականություն, որի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում երկրում կառուցվել են 13 փոքր ՀԷԿ-եր: Նշված ժամանակահատվածում հիդրոէներգետիկայի բնագավառում ներդրումների ծավալը կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ ԼՂՀ կառավարությունը շարունակում է «բաց դռների» քաղաքականության իրականացումը եւ երաշխավորում է առանց խտրականության ազգային ռեժիմի ապահովումը տնտեսական աճի կայունությունն ու երկրի զարգացումն ապահովող բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով: Ներկայում ԼՂՀ տնտեսության բոլոր ոլորտները բաց են ներդրումների համար եւ այդ տեսանկյունից որեւէ սահմանափակում գոյություն չունի:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտչյանը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձել են Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացմանը եւ արտաքին ներդումների գրավչությանն ուղղված քայլերին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ դիվանագիտական կորպուսի դերակատարությանը արտաքին տնտեսական կապերի զարգացման գործում, ներկայացրել ներկա իրավիճակը եւ անելիքները: Ըստ նրա՝ դիվանագետի անձնական ունակությունները եւ գործելաոճը կարեւոր են իր կողմից տնտեսական դիվանագիտական ոլորտում իրականացվող աշխատանքների որակի համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարեւորել է խորհրդարանական աջակցությունը, այս համատեքստում ներկայացրել որոշ գործընկեր երկրների փորձը:

«Բիզնես ֆրանս» կազմակերպության միջազգային համագործակցության ղեկավար Ֆիլիպ Իվերնիոն եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախագահ Րաֆֆի Քասարջյանը ներկայացրել են այլ երկրների արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման միջազգային հաջողված փորձը եւ ՀՀ համար կիրառելի օրինակները:

«Տնտեսական դիվանագիտություն. հնարավորություններ եւ լավագույն փորձ» թեմայով խոսել է ԵԱՀԿ քարտուղարության տնտեսական կառավարման բաժնի ղեկավար Անդրեյ Մունտեան:

«Հայկական սփյուռքի գործոնը եւ արտաքին տնտեսական հարաբերությունները Հայաստան-Սփյուռք գործակցության հիմքում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում վերջին 25 տարիներին սփյուռքի ներդրումներն իրականացվել են գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ հանքարդյունաբերությունից:

Ներդումներն զգալի են եղել հատկապես ադամանդագործության, ոսկերչության, ժամագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, առողջապահության, շինարարության, ֆինանսական եւ զբոսաշրջության հատվածներում : Իրականացված ուսումնասիրությունների համաձայն, («EV consalting»), 1994-2001 թթ. ընթացքում հայաստանյան տնտեսության մեջ ներդրումներ կատարած օտարերկրյա ներդրողների շուրջ 69 տոկոսը սփյուռքի հետ կապված ներդրողներն են եղել, որոնց կողմից 1998–2004 թթ. կատարվել է մոտ 275 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը կազմել է վերոնշյալ ժամանակահատվածում կատարված ներդրումների գրեթե 25%-ը:

Այդ ժամանակահատվածից մինչեւ օրս Սփյուռքի ներդումները Հայաստանում եւ Արցախում աճել են 10-11 անգամ: Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում եւ Արցախում ընդհանուր առմամբ կատարվել են մոÕ ¿ 3.8 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ եւ բարեգործություն:

«Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Մորոյանը եւ «Սեմինա Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Վահե Քեուշգուերյանն անդրադարձել են արտաքին տնտեսական կապերի զարգացման հարցում մասնավոր հատվածի ակնկալիքներին, հայկական սփյուռքի գործոնին:

Լսումների ընթացքում ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Խոսրով Հարությունյանը, Միքայել Մելքումյանը, «Հայրենական ապրանք արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, «Մենեջմենթ միքս» ընկերության ներկայացուցիչ Րաֆֆի Սեմիրջյանը, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը, «Եվրոպական բիզնես ասոցիացիայի» տնօրեն Դիանա Սարումովան, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության առեւտրային գծով պատասխանատու Կարեն Ազարյանը:

Բանախոսներն անդրադարձել են Հայաստանում բիզնես միջավայրի խնդիրներին, դրական միտումներին, օրենսդրական կարգավորում եւ բարեփոխում պահանջող հարցերին, ներկայացրել տնտեսության զարգացման վերաբերյալ իրենց տեսակետները, կարեւորել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարը, անդրադարձել նաեւ գործող, սակայն տարբեր պատճառներով փակվելու կամ շուկա մտնելու խնդիրների առաջ հայտնված ընկերություններին:

Ելույթ ունեցողներն անհրաժեշտ են համարել բարելավել բիզնես միջավայրը, տնտեսվարողների համար ապահովել հավասար մրցակցային դաշտ, ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, որը կլինի հստակ եւ կապահովի օտարերկրյա ներդրողների եւ տնտեսվարողների պաշտպանությունը: Մասնավորապես` կարեւորվել է երկրի առավելությունների ճիշտ ներկայացումը, ինչը, ըստ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի` էական է ներդրումների ներգրավման համար:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել լսումների կազմակերպմանն աջակից կազմակերպություններին եւ մասնակիցներին, կարեւորել նրանց բարձրացրած հարցերը: Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ լսումները հնարավորություն են տվել մեկտեղել տնտեսության զարգացման վերաբերյալ տարբեր կարծիքներն ու պատկերացումները, ուրվագծել ապագային միտված ծրագրերն ու անհրաժեշտ քայլերը: 

 

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities