Շապեկոենսեն ընդունել է Բարսելոնայի հրավերը
SportԲրազիլական «Շապեկոենսեի» ղեկավարությունը համաձայնել է ընկերական հանդիպում անցկացնել կատալոնական «Բարսելոնայի» հետ,- տեղեկացնում է Goal.com-ը:
Հանդիպումը կկայանա գալիք տարվա ամռանը, Ժոան Գամփերի գավաթի շրջանակում: Բրազիլական ակումբը կորցրել էր գրեթե ամբողջ թիմին Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ:
«Շապեկոենսեին» հաղթանակ էր շնորհվել Հարավամերիկյան Գավաթի խաղարկությունում: