Լոռամիրգը կանխում է ատամնացավը
LifestyleԱմերիկյան հետազոտողների կարծիքով` լոռամիրգը կարելի է օգտագործել որպես ցավազրկող միջոց՝ ատամի ցավից ազատվելու համար։
Հետազոտողները կատարել են փորձ, որի ժամանակ պարզել են լոռամրգի ազդեցությունը ատամի ցավի ու ատամների առողջության վրա։
Պարզվել է, որ լոռամրգի հյութը թույլ չի տալիս, որ բակտերիաները, որոնք առաջացնում են կարիես, ամրանան ատամի մակերևույթին և ամրացնում է ատամներն ու կանխում է ցավի առաջացումը։
Մի շարք փորձերը ցույց են տվել, որ 90 տոկոս դեպքում լոռամրգի հյութը դրական ազդեցություն է ունենում ատամների առողջության վրա։
Աղբյուրը՝ Լife.panorama.am