Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Sport31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Իսրայելական Էլյաթ քաղաքում ավարտված առաջնության 105+ կգ քաշային կարգում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկեց 180, հրեց 220 կգ և երկրամարտի 400 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացնում են, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ: