Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը գործում է սահմանափակումներով
SocietyՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տրանսպորտային միջոցների շարժը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով թույլատրվում է որոշակի սահմանափակումներով։
Այդ մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն՝ հավելելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։