Ալբա. Բարսելոնայի ֆուտբոլիստները Մեսսիի հետ իր պայմանագրի մասին չեն խոսել
SportԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հայտնել է, որ իր թիմակիցները չեն խոսել կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսիի հետ նրա պայմանագրի մասին:
«Հույս ունեմ, որ կերկարաձգի պայմանագիրը: Դա լավ կլինի և մեր և նրա համար:
Մենք ուժեղ ենք, երբ Լեո թիմի կազմում է: Թիմակիցներս չեն խոսել Մեսսիի հետ նրա պայմանագրի մասին, բայց բոլորը հույս ունեն, որ նա կմնա», - Ալբայի խոսքն է փոխանցել «GOAL»-ը: