Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ
SocietyՀայաստանի Հանրապետությունում իրականացվող էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Կոշ», «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
