Տնտեսագետը 2017 թվականի Հայաստանի բյուջեն զուսպ և իրատեսական է համարում
EconomicsԽորհրդարանի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեն տնտեսագետ Վարդան Բոստանջյանը զուսպ և իրատեսական է համարում:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ ելնելով 2016 թվականին մեզ համար ոչ ցանկալի տնտեսական երևույթներից, ավելի զուսպ բյուջե է ներ կայացված 2017 թվականի համար:
«2017 թվականի բյուջեն, ամենայն հավանականությամբ, ըստ կառավարության կողմից ներկայացված ծրագրի և ըստ հատկացումների պետք է ստեղծի այն նախադրյալներն, որոնք հետագա ժամանակահատվածների համար որոշակի տնտեսական աշխուժացում կապահովեն»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: