Այս աղջիկը 20 տարեկանից սկսած օրական 40 շիշ գարեջուր էր խմում. ահա, թե ինչ տեսք ունի նա այսօր
Lifestyle4 երեխաների մայր Բեվերլի Փիքորերը 10 տարի շարունակ ամեն օր 40 շիշ գարեջուր է խմել: Վերջինս սկսել է խմել 20 տարեկանից՝ վերածվելով կենդանի դիակի:
Այժմ նրա երեխաները գտնվում են դայակի խնամքի տակ, քանի որ նա չի կարող հոգ տանել իր երեխաների մասին: Կինը գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ նա տառապում է էպիլեպսիայով, լյարդի հիվանդությամբ, նրա ստամոքսը քայքայված է, իսկ մաշկը թղթի պես բարակ:
Բեվերլին ընդամենը 30 տարեկան է, սակայն հայտնվել է մահվան ճիրաններում հարբեցողության պատճառով:
Նրա ամուսինը խնդրում է բժիշկներին, որ թույլ տան կնոջը տանել տուն, որտեղ էլ նա կմահանա:
Ըստ վիճակագրական տվյալների լյարդի հիվանդությամբ տառապող ավելի քան 1000 ալկոհոլից կախվածություն ունեցող հիվանդ է ընդունում Անգլիայի հիվանդանոցն ամեն տարի:

