Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ. London Chess Classic
SportՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարի 4-րդ տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը 4-րդ տուրում սև խաղաքարերով մրցում էր ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 35-րդ քայլին կողմերը համաձայնեցի ոչ-ոքի արդյունքի:
Գիրի-Սո, Կրամնիկ-Լագրավ, Անանդ-Ադամս զույգերը պարտիաներն ավարտեցին խաղաղ արդյունքով, իսկ Թոփալովը զիջեց Նակամուրային:
Այս տուրից հետո Արոնյանը 2,5 միավորվ 3-րդ տեղում է: