Բնական միջոց, որը կնպաստի մազերի աճին
LifestyleԿնոջ գեղեցկության ամենակարևոր տարրերից մեկը առողջ, փայլուն ու գեղեցիկ մազերն են: Երկարամազ գեղեցկուհիները գիտեն, թե որքան ջանք է պահանջվում դրա համար: Բացի ամենօրյա խնամքը, հարկավոր է նաև առողջ սնվել, առողջ կենսակերպ վարել:
Շատ կանայք և աղջիկներ երկար ու փարթամ մազեր ունենալու համար օգտագործում են նաև արհեստական, քիմիական նյութեր պարունակող միջոցներ՝ չհասկանալով կամ, գուցե, անտեսելով այն փաստը, որ այդ միջոցները ժամանակավոր գեղեցկություն են հաղորդում և որոշ ժամանակ անց կարող են նաև վնասել մազերը և գլխի մաշկը:
Այն մեթոդը, որն առաջարկում ենք, բնական է և արագ կնպաստի ցանկալի արդյունքին հասնելուն: Ձեր մազերն ավելի խիտ կդառնան և ավելի արագ կաճեն:
Հարկավոր է ընդամենը
5 ճաշի գդալ կոնյակ
1 մեծ կտոր չոր սև հաց
Պատրաստման և կիրառման ձևը
Կոնյակով լի տարան մի քանի րոպե դրեք կրակի վրա եռացող ջրով լի թասի մեջ, մինչև կոնյակը տաքանա
Ավելացրեք նախապես մանր կտորների բաժանած չոր սև հացը, թողեք այնքան, մինչև կոնյակը մինչև վերջ ներծծվի
Երբ զանգվածը սառի գոլանալու աստիճան, տրորելով մանրացրեք հացը, ապա քսեք մազարմատներին, պահեք 25-45 րոպե: Ավելի լավ արդյունքի համար կարող եք պոլիէթիլենային գլխարկ դնել:
Լվացեք գլուխը տաք ջրով, ապա ևս մեկ անգամ՝ արդեն շամպունով: Մազերը պետք է չորանան իրենք իրենց, առանց վարսահարդարիչի օգնության:
Շաբաթը երեք անգամ այս միջոցը կիրառելուց հետո արդյունքին չեք հավատա անգամ ինքներդ: Չէ՞ որ այս բնական միջոցը ձեր մազերին անհրաժեշտ սնուցում է ապահովում: