Հայաստանի պատանեկան հավաքականը կխաղա Թուրքիայի, Չեխիայի եւ Իսրայելի հետ
SportՇվեյցարական Նիոնում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2017/2018թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց երրորդ խմբում, որտեղ կմրցի Չեխիայի, Թուրքիայի եւ Իսրայելի հավաքականների հետ: Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 13-ին Չեխիայում:
52 հավաքականներ բաժանվել են 13 խմբերի: Հաջորդ՝ էլիտ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված թիմերն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 հավաքականներ: