Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնությունը վտանգված է (ֆոտո)
LifestyleՄոտ 2 շաբաթ նյարդային հյուծում ախտանիշով անցկացնելով բժշկական կենտրոնում՝ Քանյե Ուեսթն արագ վերադառնում է իր սովորական աշխատանքային գրաֆիկին։ Նախօրեին, օրինակ, վերջերս շիկահեր դարձած Քանյեին պապարացիները նկատել են Նյու Յորքի կենտրոնում։
Ռեփերը, ինչպես նշել են լրագրողները, այնքան էլ ուրախ չէր։ Քանյեին բժիշկները խորհուրդ են տվել հանգիստ, իսկ նա այլ ընտրություն է կատարել, ինչը զայրացրել է նաև նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։ Ըստ լուրերի, վերջին իրադարձությունների պատճառով զույգի ամուսնությունը վտանգված է։
«Քիմը շարունակում է հերքել, որ ինքն ու Քանյեն ամուսնալուծվում են, սակայն նրանց միջև աճում է լարվածությունը»,-ասել է զույգին մոտ աղբյուրը՝ ավելացնելով, որ Քանյեն ու Քիմը շատ քիչ ժամանակ են միասին անցկացնում։
«Նա պետք է հանգիստ վերցներ ու կենտրոնանար հոգեկան առողջության վրա։ Սակայն սրա փոխարեն Քանյեն շարունակել է աշխատել հիվանդանոցից դուրս գրվելուց 1 շաբաթ անց։ Քիմը բարկացած է Քանյեի վարքագծի պատճառով։ Նա երջանիկ չէ»,-ասել է աղբյուրը։


